Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումներով սխալ ու չափազանց վտանգավոր մոտեցում

Թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումներով սխալ  ու չափազանց վտանգավոր մոտեցում
03.09.2023 | 21:01

Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր:

Դրանով իսկ էապես իջեցվում է խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:

Օրինակ, այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչև տարեվերջ նրանցից մոտ 200 հազարը կարող են մահանալ սովից:

Համադրելով սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ:

Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում առկա հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով:

Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները:

Երբ Արցախի խնդիրն իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ «իշխանությունների» կողմից, ապա դա միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը:

Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ ահնասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում:

Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ